Շմեյխել-կրտսերը՝ Մոուրինյոյի նշանառության տակ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Կասպեր Շմեյխելի ծառայություններով: «Մանչեսթեր Յունայթեդի» և Դանիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելի որդին այժմ հանդես է գալիս «Լեսթերում»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում պորտուգալացի մասնագետը հաճախ է վիճում «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ, և նոր դարպասապահ հրավիրելու միջոցով փորձում է մրցակցություն ստեղծել նրա համար, քանի որ Անտոնիո Ադանն արդպես էլ չկարողացավ արժանի մրցակից դառնալ Իսպանիայի հավաքականի ավագի համար: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Մեկնաբանել