Մոնրեալում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա-դրամահավաքը

Կանադայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ Կանադայի Մոնրեալ քաղաքում հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա-դրամահավաքը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Կանադա է ժամանել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Լոս Անջելեսի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Քոթանջյանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցած 20-ամյա ճանապարհին, որի ընթացքում ավելի քան 235 մլն դոլարի ներդրումներ են կատարվել Հայաստանում և Արցախում: