Ֆալկաո. Գվարդիոլան ասել է, որ ես աշխարհի լավագույն հարձակվողն եմ

Մադրիդի «Ատելիտիկոյի»հարձակվող Ռադամել Ֆալկաոն իրեն չի համեմատում Մեսսիի և Ռոնալդուի հետ:

«Չեմ համեմատվում Մեսսիի և Ռոնալդուի հետ. նրանք այլ մոլորակից են: Հունվարին ես շատ զգացված էի, քանի որ Գվարդիոլան ասել էր, որ ես աշխարհի լավագույն հարձակվողն եմ: Շատ հաճելի է դա լսել մի մարդուց, ով շատ բանի է հասել ֆուտբոլում: Սակայն դեռ պետք է շատ աշխատեմ, որպեսզի էլ ավելի կատարելագործեմ խաղս:

Միշտ երազել եմ նմանվել Դիեգո Մարադոնային: Ինչպես նաև հիացել եմ բրազիլացի Ռոնալդոյի, արգենտինացի Բատիստուտայի և հոլանդացի Վան Բաստենի խաղով: «Ատլետիկոն» «Բարսելոնայի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, սակայն «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ մրցակցելը շատ դժվար է: Սխալ կլինի նրանցից որևէ մեկին հաշվի չառնել: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել»,- կոլումբիացի գոլահարի խոսքերն է փոխանցում Record-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆալկաոն արդեն դարձել է 8 գոլի հեղինակ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Մեկնաբանել