Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում այսօր Չիլիի հավաքականի հետ կայանալիք հանդիպումից առաջ հայտարարել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին հանդիսանում է թիմի առաջատարը:
«Չեմ հիշում հավաքականի այնպիսի մի խաղ, որում Մեսսին վատ հանդես եկած լինի: Կարծում եմ` նման բան չի կարող լինել: Թիմին հեշտ է տրամադրել յուրաքանչյւուր խաղին. միայն հարկավոր է խաղադաշտ դուրս բերել Մեսսիին և ամեն բան իր հունով կընթանա», – Սաբելյայի խոսքերն է մեջբերում Marca-ն: