Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում իրականացվող աշխատաքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Եթե պատրաստ եք որպես կամավոր ներգրավվել Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքներում, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները https://kamavor.mlsa.am/ հարթակում։ Ըստ լրացված հայտի և անհրաժեշտության՝ վաղվանից Ձեզ հետ կապ կհաստատվի»,- ասված է հաղորդագրությունում։
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։