Մայիսի 28-ի երեկոյան Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական բանակցություններին, հաղորդում են թուրքական թերթերը։
Խորհրդակցության արդյունքում ընդունած հայտարարությունում թուրքական կողմը աջակցել է կայուն խաղաղությանը միտված ջանքերին։
«Թուրքական կողմը ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում գրանցված դրական գործընթացները, խաղաղության վերածվելով, համաձայնության հանգեցնեն, և թուրքական կողմը հաստատել է իր աջակցությունը կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր բարենպաստ ջանքերին», – հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով կառույցի հայտարարությանը։
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև Պաղեստինի ճգնաժամին վերաբերող հարցեր։ Անկարայի համոզմամբ՝ խիստ անհրաժեշտություն է ավելացնել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչողների թիվը։