Հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Ալիև

Ադրբեջանում հետևում են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք հետևում ենք վերջին իրադարձություններին և տեսնում ենք, որ մեր դեմ նորից տարածքային պահաջներ ներկայացնելու փորձեր են արվում։ Մենք ամեն պահի պետք է պատրաստ լինենք։ Անշուշտ, առաջին հերթին մեր բանակն ավելի պետք է ուժեղացնենք, ինչը մենք անում ենք»,- մայիսի 28-ին Խոջալուում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Ալիևը՝ խոսելով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մասին։

Ալիևի պնդմամբ՝ «չնայած, որ Հայաստանում ռևանշիստները բավական մեծ թիվ են կազմում, այնուամենայնիվ, Հայաստանը երբևիցե Ադրբեջանի դեմ սադրանքի դիմելու փորձ չի անի»։

Մեկնաբանել