Սաակաշվիլին Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն է շնորհել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի վարչապետի թեկնածու, «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն է շնորհել: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Նրա խոսքով՝ Իվանիշվիլիի քաղաքացիությունը ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ դադարեցվի նրա Ֆրանսիայի քաղաքացիությունը:
Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիությունից ավտոմատ կերպով զրկվել է 2011թ., քանի որ նա Ֆրանսիայի քաղաքացիություն էր ստացել Վրաստանի քաղաքացիություն ստանալուց հետո, ինչը Վրաստանի օրենսդրությունն արգելում է: Չնայած դատարան դիմելու բազմաթիվ փորձերին՝ նրա քաղաքացիությունը չէր վերականգնվում:

Մեկնաբանել