«Լացիոյի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն բացատրել է, թե ինչու գոլեր խփելուց այլևս սալտո չի անում:
«Ես դեռ կարողանում եմ սալտո անել: Սակայն չեմ ցանկանում ռիսկի դիմել, քանի որ մտադիր եմ խաղալ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կլոզեն արդեն 5 գնդակ է խփել Ա սերիայում և մեկը` Գերմանիայի հավաքականի կազմում: