Կլոզեն սալտո չի անում, որպեսզի հանդես գա Մունդիալ 2014-ում

«Լացիոյի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն բացատրել է, թե ինչու գոլեր խփելուց այլևս սալտո չի անում:

«Ես դեռ կարողանում եմ սալտո անել: Սակայն չեմ ցանկանում ռիսկի դիմել, քանի որ մտադիր եմ խաղալ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կլոզեն արդեն 5 գնդակ է խփել Ա սերիայում և մեկը` Գերմանիայի հավաքականի կազմում:

Մեկնաբանել