Ռոբերտո Կառլոսը կարող է վերադառնալ Ռեալ

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Ռոբերտո Կառլոսին «Սանտիագո Բերնաբեու» վերադարձնելու տարբերակը, տեղեկացնում է AS-ը:

Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին լուրջ խնդիրներ ունի ձախ պաշտպանությունում, քանի որ թե´Մարսելոն, թե´ Ֆաբիո Կոենտրաուն շարքից դուրս են եկել համապատասխանաբար երեք ամսով և չորս շաբաթով:

Պորտուգալացի մասնագետը փոխարինողների տարբերակներ փնտրելիս չի բացառել նաև Ռոբերտո Կառլոսին, ով ներկայումս Մախաչկալայի «Անժիում» մարզչի օգնական է:

Ակնկալվում է, որ 39-ամյա Կառլոսը, ով «Արքայական ակումբում» անցկացրել է 11 տարի (1996-2007թթ.), դեռևս լավ մարզավիճակում է, ու առանց հապաղելու կարող է միանալ մադրիդցիներին:

Հաղորդվում է, որ եթե այս գործարքը կայանա, այն ժամանակավոր բնույթ կկրի:

Մեկնաբանել