Կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարակումները:
«Այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբր Գեղարքունիքի մարզում գտնվող որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին խոստում է տրվել, ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել են ՀՀ կառավարությունից:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ հայկական կողմը Բաքվին խոստացել է սահմանազատման շրջանակում 12 պաշտպանական դիրք հանձնել։