Fair Play-ի հատուկ մրցանակ` Միրոսլավ Կլոզեին

Հռոմի «Լացիոյի» և Գերմանիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Միրոսլավ Կլոզեն Շվեդիայի հավաքականի հետ խաղից առաջ ՖԻՖԱ-ի կողմից պարգևատրվել է հատուկ մրցանակով Fair Play-ի կանոններին հետևելու համար:

Հիշեցնենք, որ «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ Կլոզեն ձեռքով գոլ էր խփել, սակայն մոտեցել էր մրցավարին և խոստովանել էր, որ կանոնների խախտում է թույլ տվել: Դրվագը տեղի է ունեցել այն պահին, երբ հաշիվը 0:0 էր, իսկ արդյուքնում «Լացիոն» պարտվեց 0:3 հաշվով:

«Մրցավարը հարցեց ինձ, թե արդյոք խախտում կար, և ես խոստովանեցի, որ ձեռքով եմ խաղացել: Ես դա արեցի, քանի որ հեռուստացույցով բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ հետևում էին խաղին, որոնց պետք է ճիշտ օրինակ ծառայենք», – Կլոզեի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել