Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Մայիսի 31-ին Ալմաթիում մեկնարկում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցի։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», – ասել է Շուվալովը։

Նա պարզաբանել է, որ սահմանափակ ձևաչափ նշանակում է «առանց Հայաստանի մասնակցության»։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է՝ չբացառելով, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։

Ռազմական դաշինքին հետխորհրդային վեց երկիր է անդամակցում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:

Մեկնաբանել