ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տարածված կեղծիքները՝ այս անգամ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի մոլորեցնող պնդումներին։
-
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է Չինաստանի խախտումները Տիբեթում, Սինցզյանում
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մատնանշում է Չինաստանի խախտումները Տիբեթում և Սինցզյանում՝ կոչ անելով ազատ արձակել կալանավորվածներին և բարեփոխել օրենսդրությունը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը երեքշաբթի իր ելույթում մտահոգություն է հայտնել Չինաստանի տարածքում, մասնավորապես Տիբեթում և Սինցզյանում մարդու իրավունքների շարունակվող խախտումների վերաբերյալ: Նա կոչ է արել ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք կալանավորված են իրենց իրավունքներն իրացնելու համար, ինչպես նաև հորդորել է համապատասխանեցնել ազգային օրենսդրությունն ու քաղաքականությունները միջազգային իրավունքի նորմերին։ Թյուրքն ընդգծել է, որ աշխարհը աճող զինված հակամարտությունների, կլիմայական խնդիրների, տնտեսական անորոշության և տեխնոլոգիական անվերահսկելի առաջընթացի խաչմերուկում է գտնվում։ Նա հատուկ մտահոգություն է հայտնել Իսրայելի և Իրանի միջև […]
-
Ժնևում կայացել է Իրանի ու եվրոպացի նախարարների միջև հանդիպումը
«Միայն ագրեսիայի դադարեցումը կարող է ճանապահ բացել դիվանագիտության ուղղությամբ»․ այս մասին շեշտել է Իրանի պատվիրակությունը՝ հունիսի 20-ին Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Բանակցություններին մասնակում էին Իրանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Իրանը պատրաստ է դիվանագիտության ուղղությամբ շարժվել, եթե ագրեսիան դադարեցվի և ագրեսորը պատասխանատվության ենթարկվի կատարված հանցագործությունների համար»։ Այս մասին հայտնում է «Ալ ջազիրա» լրատվականը։ «Մենք աջակցում ենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ-ի հետ քննարկումների շարունակությանը և մոտ ապագայում կրկին հանդիպելու պատրաստակամություն ենք հայտնել»,- հավելել է Արաղչին: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները պարզ են […]
-
Փաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են ուղիղ երկխոսության պատրաստակամությունը
Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից։ Հունիսի 20-ին Ստամբուլում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծեցին կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։ «Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Փաշինյանն ու Էրդողանն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և […]
-
ՄԻՊ-ն արձագանքել է ընդդիմադիրների ձերբակալություններին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ է ստացվել` կապված ազատությունից զրկված անձանց տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ: Այս մասին նշվում է Պաշտպանի հաղորդագրության մեջ՝ կապված հունիսի 20-ին ընդդիմադիրների ձերբակալությունների հետ։ «Սրբազան պայքար» շարժման թելեգրամյան ալիքը հաղորդել էր իրենց կողմնակիցների ձերբակալությունների մասին։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից ևս հայտնել էին, որ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների անդամների նկատմամբ։ ՄԻՊ հաղորդագրության մեջ նշվում է, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստացված տեղեկությունները ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները։ Արդյունքների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: «Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, […]
-
ԵՄ դեսպանները՝ Տեղում․ արևային կայան, պոմպակայան և կայուն զարգացման նոր
ԵՄ անդամ պետությունների դեսպանները աշխատանքային այցով Սյունիքի սահմանամերձ Տեղ համայնքում են։ Ներկայացվել են նոր իրականացված ենթակառուցվածքներ՝ արևային կայան, պոմպակայան, ոռոգման համակարգ։ «Հզոր Սյունիք» և «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» ծրագրերը համայնքներին տալիս են ջուր, էներգիա և զարգացում։
-
Բրիտանացի պատգամավորները աջակցել են Արցախի հարցով Շվեյցարիայի նախաձեռնությանը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։ Այս մասին նշված է Բրիտանիայի խորհրդարանականներ Ջիմ Շեննոնի և Լիվերպուլի Լորդ Ալթոնի՝ հունիսի 20-ին տարածած հայտարարության մեջ։ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունն այս տարվա մարտի 18-ին պաշտոնապես ընդունվել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից՝ պարտավորեցնելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդին մեկ տարվա ընթացքում հրավիրել միջազգային խաղաղության համաժողով։ Համաժողովի նպատակն է՝ միջազգային վերահսկողության ներքո կամ համապատասխան գլոբալ դերակատարների ներկայությամբ կազմակերպել բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի պատմական բնակչություն կազմող հայերի անվտանգ և համախմբված վերադարձի շուրջ։ Բրիտանացի պատգամավորները հանդես են եկել Միջկրոնական և համոզմունքի ազատության հարցերով Խորհրդարանական միջկուսակցական խմբի անունից։ Ավելի քան 110 բրիտանացի պատգամավորի անունից հնչեցրած հայտարարության մեջ […]
-
Փաշինյանը Էրդողնանին հրավիրելու է Հայաստան․ «Ակօս»
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահին հրավիրելու է Հայաստան՝ մասնակցելու 2026-ին Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին գրում է «Ակօս» թերթը։ Էրդողանին հրավիրելու մտադրության մասին Փաշինյանը հայտնել է Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների ու մամուլի հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ։ Պատվիրակության կազմը բաղկացած է ընդհանուր 12 հոգուց, որի մեջ են մտնում նաև՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։