ՊՆ զորավարժությանը մասնակցել են հայկական ռազմաարդյունաբերական ընկերությունները

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են զորավարժությանը։

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժությանն ակտիվ մասնակցել են մի շարք հայկական ռազմաարդյունաբերական ընկերություններ, որոնց ներկայացրած ժամանակակից միջոցները համալրել են բանակի զինանոցը։

«Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, հակատանկային, ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են հատուկ գործողությունների, պաշտպանողական, հակահարձակողական և հակադիվերսիոն պայքարի սցենարներ»,- ասված է ՊՆ պատրաստած ռեպորտաժում։

Մեկնաբանել