Գլխավոր Լրահոս

Ժամանակն է, որ «գետնի վրա» իրականացվեն հայ-թուրքական պայմանավորվածությունները․ Միրզոյան

Ժամանակն է, որ «գետնի վրա» իրականացվեն հայ-թուրքական պայմանավորվածությունները․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծիքով՝ ժամանակն է, որ «գետնի վրա» իրականացվեն հայ-թուրքական պայմանավորվածությունները:

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մի շարք հարցերի շուրջ ունենք լայն փոխըմբռնում: Ժամանակն է, որ «գետնի վրա» տեսնենք իրականացող պայմանավորվածություններ»,- հունիսի 4-ին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ պայմանավորվածություններ կյանքի չեն կոչվում 3-րդ այլ գործոններով պայմանավորված, սակայն, չի հստակեցրել՝ ինչ գործոնների մասին է խոսքը։

«Մեր ակնկալիքն է Թուրքիայից, որ պայմանավորվածությունները սկսեն իրականանալ»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

***

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

2023-ի փետրվարին Թուրքիա կատարած այցից և թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան նպատակ ունեն մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը (ենթադրվում էր՝ մինչև 2023-ի ամառ – խմբ․) սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձնանց համար։ Միրզոյանն ու այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել էին նաև համատեղ վերականգնել Անիի կամուրջը։ Պայմանավորվածությունից հետո այս հարցում ևս զարգացում չկա։

Արարատ Միրզոյանը 2022-ին և 2024-ին մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

https://civilnet.am/news/777898/%d5%ba%d5%a5%d5%af-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%a8-%d6%87-%d5%a5%d5%b4-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b5%d6%81-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%b6%d6%81%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում