Ախթալա կայարանը՝ աղետից հետո

Ախթալա կայարանի տարածքը մայիսի 26-ի հեղեղներից շատ է տուժել։ Հայաստան-Վրաստան երկաթգիծն է մասնակիորեն վնասվել, ինչպես նաև Ախթալայի կամուրջն է փլուզվել, ինչի պատճառով կտրվել էր կապը Ախթալայի ու հարակից գյուղերի հետ։ Օրեր առաջ այստեղ հետիոտնային կամուրջ է տեղադրվել։ ՍիվիլՆեթը շրջել է տարածքում ու զրուցել երկաթգծի վերականգնման աշխատանքներով զբաղվող մարդկանց, ինչպես նաև կայարանի տարածքում բնակվողների հետ՝ հասկանալու, թե ինչ վնասներ են նրանք կրել աղետի հետևանքով։

Մեկնաբանել