Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Պապիկյանն այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։