Իբրահիմովիչ. Չափից շատ էինք հարգանքով վերաբերվում գերմանացիներին

ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչըխոսել է Աշխարհի առաջնության որակավորման փուլի Գերմանիայի հավաքականի հետ կայացած հանդիպման (4:4) մասին:

«Ես չգիտեմ, թե ինչպես բացատրեմ կատարվածը: Այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 0:4, մնացել էր խաղալ 30 կամ 35 րոպե: Չեմ կարծում, որ շատ մարդիկ կգտնվեին, ովքեր այդ պահին կհավատային, որ կարող ենք փրկել խաղը:

Առաջին խաղակեսում վախկոտի պես էինք խաղում, չափից շատ էինք հարգանքով վերաբերվում մրցակցի նկատմամբ: Սակայն ընդմիջումից հետո բոլորովին այլ տրամադրվածությամբ էինք գործում:

Բոլորն այժմ գոհ են: Կարծում եմ`այս հանդիպումն իմ կարիերայի լավագույններից մեկն էր` թիմային խաղի տեսանկյունից», – Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Kanal 5-ը:

Մեկնաբանել