Էրիկ Աբիդալը մարզվում է Բարսելոնայի վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ

«Բարսելոնայի» պաշտպան էրիկ Աբիդալը, ով այս տարվա ապրիլին լյարդի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել, արդեն սկսել է մարզվել թիմի հետ: Այս մասին հաղորդում է Inside Spanish Football-ը:
33-ամյա ֆրանսիացին մարզվել է կատալոնական ակումբի վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ: Մասնավորապես՝ Խերարդ Պիկեի, Կարլես Պույոլի, Իսաակ Կուենկայի, Խոսե Մանուել Պինտոյի, Դանիել Ալվեսի և Տիագո Ալկանտարայի հետ:
Նշվում է, որ Աբիդալի ապաքինումն ընթանում է նախատեսված ժամանակացույցով, բայց հայտնի չէ՝ նա երբ կկարողանա մարզվել ընդհանուր խմբի հետ: Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ բժիշկները հավաստել էին, որ ֆրանսիացին կկարողանա խաղադաշտ վերադառնալ դեկտեմբերին: