Հովնանյան ընտանեկան հիմնադրամը Հայաստանում ավելի քան 75 մլն դոլար է ներդրել. Կորյուն Խաչատուրյան

Հայաստանում Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդհանուր առմամբ ներդրել է ավելի քան 75 մլն դոլար. նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Հիմնադրամը ֆինանսավորում է սոցիալական, առողջապահական, մշակութային, սպորտային և կրթական ծրագրեր: Անհետաձգելի խնդիրներին արագ արձագանքնելու համար հիմնադրամը տրամադրում է նաև հրատապ դրամաշնորհներ: Այս գործիքակազմը կիրառվել է, օրինակ, անցյալ տարի սեպտեմբերին արցախցիների տեղահանությունից հետո առաջացած կարիքները բավարարելու համար։

Մեկնաբանել