Գետը փոխեց հունը, նաև՝ մեր կյանքը. Քարկոփ գյուղը՝ ջրհեղեղից հետո

Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Քարկոփ գյուղը մայիսի 26-ի հեղեղներից ամենաշատն է տուժել։ Մոտ մեկուկես մետր ջրածածկված գյուղից բոլոր բնակիչները տարհանվել էին։ Այսօր դեռ ոչ բոլորն են վերադարձել, վերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Քարկոփում չկա տուն, որ տուժած չլինի։ Չկա լույս, ջուր, նաև՝ կամուրջ՝ տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Գյուղի հետիոտնային կամուրջը նոր է կառուցվել։ Մինչ այդ գյուղի հետ կապը Ախթալայի հետիոտնային կամրջի միջոցով էր ապահովվում։

Մեկնաբանել