Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Մոնիկա Նորեկյանն ու նրա ամուսինն արդեն 17 տարի այգեգործությամբ են զբաղվում։ Յոթ տարի է, ինչ գնել էին Շնողի իրենց այգին ու ներդրումներ արել դրանում։ Մայիսի 26-ի հեղեղների պատճառով Դեբեդ գետը այգու ծառերի մեծ մասը քշել-տարել է։ Երեք հեկտար այգուց մնացել են որոշ ծառեր, այն էլ՝ վնասված։ Թե ինչպես պետք է այգին վերականգնեն, իրենք էլ չգիտեն։
-
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին և հրավիրել Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ և հրավիրել Հայաստան։ Վարչապետի շնորհավորանքը հրապարակվել է կառավարության կայքում։ «Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ»,- նշել է Փաշինյանը։ Նա ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը համամարդկային արժեքների՝ ազատության, հավասարության և եղբայրության ամրագրման ու խրախուսման գործում։ «Ցանկանում եմ ընդգծել, որ համընդհանուր այս արժեքների և հայ ու ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերն առանցքային նշանակություն են ունեցել մեր միջպետական հարաբերությունների զարգացման գործում», – գրել է վարչապետը։ Փաշինյանը շնորհակալություն է […]
-
ԵՄ-ի ներդրումները Հայաստանում հասցնել 2.5 մլրդ եվրոյի. Փաշինյան-Կոշտա-Ֆոն դեր Լայեն
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ. Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը վերահաստատելու և առաջ մղելու նպատակով: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը ողջունեցին Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային […]
-
Վրաստանի ԱԳՆ-ն ազատել է Ատլանտյան ինտեգրման վարչության ամբողջ կազմը
Միխեիլ Գվադզաբիա, OC Media Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ազատել է Ատլանտյան ինտեգրման վարչության ամբողջ աշխատակազմը։ Այս մասին հայտարարել է վարչության նախկին ղեկավար Թոռնիկե Փարուլավան՝ նշելով, որ ինքն էլ է ազատվել աշխատանքից։ Փարուլավայի խոսքով՝ իրեն աշխատանքից հեռացրել են առանց որևէ բացատրության՝ 24 տարվա դիվանագիտական ծառայությունից հետո։ Նա նշել է, որ փոխանցման կամ գործերի հանձնման որևէ գործընթաց չի կազմակերպվել․ «Ոչ ոք չհարցրեց՝ արդյոք որևէ բան կա, որ պետք է ավարտել։ Ամբողջ վարչությունը ազատվել է՝ առանց որևէ քննարկման»։ Մայիսին նախարարությունը հայտարարել էր «վերակազմավորման» գործընթացի մասին, որը ներկայացվել էր որպես «բարեփոխում»։ Սա համընկել էր պետական համակարգում զանգվածային ազատումների ալիքի հետ։ Շատ աշխատակիցներ պնդում էին, […]
-
«Վարձակալության ծրագրի հարցում որևէ համաձայնություն չկա». Արցախի ՄԻՊ
Արցախցիների վարձակալության ծրագրի փոփոխության հարցով կառավարության հետ երկուշաբթի տեղի ունեցած հանդիպումը արդյունք չի տվել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշեց, որ իշխանությունները անտեսում են տեղահանված արցախցիների խնդիրները։ «Երկար է տևել հանդիպումը, սակայն որևէ համաձայնություն, հատկապես վարձակալության աջակցության շարունակման հարցում, ձեռք չի բերվել։ Իրենց համար մարդկանց դրսում մնալը հիմնավոր պատճառ չէ»,- ասաց Ստեփանյանը։ Հուլիսի 14-ին արցախցիները բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի դիմաց՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին պահանջագիր հանձնելու նպատակով։ Ակցիան նախաձեռնել էր Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որը Հայաստանի կառավարությունից պահանջում է ընդլայնել բնակարանաշինության աջակցությունը, կարգավիճակ տալ տեղահանվածներին, հստակեցնել սոցիալական աջակցության մեխանիզմները և վերականգնել իրենց իրավունքները առանց դատարանի միջամտության։ Հանդիպմանը մասնակցել […]
-
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ
Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է՝ հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հաջորդ օրերին եղանակային պայմանները կփոփոխվեն։ Մասնավորապես՝ հուլիսի 15-ի երեկոյան, 16-17-ի գիշերը և երեկոյան ժամերին, ինչպես նաև 18-19-ի երեկոյան ժամերին երկրի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Որոշ հատվածներում հնարավոր են հորդառատ տեղումներ և կարկուտ։ Քամու ուժգնացումներ են սպասվում՝ ամպրոպի ժամանակ մինչև 18-20 մ/վ, իսկ երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Հուլիսի 14-19-ը Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում նույնպես կգրանցվեն քամու ուժգնացումներ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։Հիդրոօդերևութաբանները հորդորում են բնակիչներին ու գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց լինել զգոն և խստորեն […]
-
Դիանա Գասպարյանի ամուսնու բենզալցակայանում կատարված սպանության հետքերը փորձել են թացքցնել
Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից հետո գազալցակայանի երկու աշխատակից մեղադրվում են հանցագործության հետքերը թաքցնելու համար, հաղորդում է Հայաստանի Քննչական կոմիտեն։ Հետաքննության տվյալներով՝ գազալցակայանի հերթափոխի պետը սպանության բացահայտմանը խոչընդոտելու նպատակով գազալցման աշխատակցին հրահանգել է մաքրել արյան հետքերը և հավաքել կրակված պարկուճները՝ նետելով դրանք զուգարանակոնքը։ «Մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Երկու անձանց նկատմամբ հարուցվել է հանրային […]
-
Մեկնարկել է Փաշինյան-Կոշտա-Ֆոն դեր Լայեն հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից;
-
Վարչական ղեկավարի տրամադրած կեղծ տեղեկանքներով ազատվել են վարժական հավաքներից
Հակակոռուպցիոն կոմիտեի քննած քրեական վարույթով պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը 2025-ի փետրվարի 11-ին կեղծ տեղեկանքներ է տրամադրել՝ ՊՆ-ի կողմից 2025-ի մարտի 18-ից ապրիլի 11-ը կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից երկու զինապարտ քաղաքացու ազատելու նպատակով։ Նախաքննությամբ արձանագրվել է, որ վարչական ղեկավարը ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ՝ նշելով, որ իբր նշված անձինք բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, այն դեպքում երբ նրանք գտնվել են ՀՀ տարածքում։ Տեղեկանքները փոխանցվել են Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի աշխատակցին և դրվել պաշտոնական շրջանառության մեջ, ինչի հետևանքով նշված անձինք չեն մասնակցել վարժական հավաքներին։ Վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]