Հայտնաբերվել է անհետ կորած համարվող ադրբեջանցի զինվորի դին

Հայտնաբերվել է անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողի դին, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունից հաղորդում են, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննություն է իրականացվում։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 9-ին անհայտ հանգամանքներում Նախիջևանում կորել է զինծառայող Ջեյհուն Հուսեյնովը: Հայկական լրատվամիջոցները գրել էին, թե նա հատել է սահմանը և հայտնվել հայկական տարածքում։ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ չկան։

Մեկնաբանել