Հայաստանն ու ԱՄՆ-ը մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին

Հայաստանն ու Միացյալ Նահանգները երկու երկրների մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։

«ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ տեղի ունեցավ «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման արարողություն»,- հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Մեկնաբանել