Բագրատ սրբազանն աջակիցների հետ կառավարության շենքի դիմաց է, նիստը տեղափոխվել է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն աջակիցների հետ կառավարության շենքի դիմաց է։

Ժամը 11։00-ին պետք է տեղի ունենար գործադիրի հերթական նիստը, սակայն կառավարությունից հայտնեցին, որ նիստը տեղափոխվել է։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով: Ուստի՝ ինչպես սովորոբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին»,- ասված է կառավարության հայտարարությունում։

Բագրատ սրբազանը խոսքով՝ կառավարության նիստ տեղի չի ունեցել, «որովհետև երկրում ո՛չ կառավարություն կա, ո՛չ էլ ժողովրդին պաշտպանող որևէ իշխանություն»։

«Կառավարություն չկա Հայաստանում։ Սա թղթի վրա կեղծ իշխանություն է, իշխանություն էլ չի, ոչ մի բան է։ Ուղղակի նստած, տզրուկի պես ժողովրդի արյունը խմելով, ժողովրդի հացն ուտելով, երկիրը վերածել են աղետի»,- ասել է նա։

Մեկնաբանել