Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին, հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։

«Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Այս տարվա հունվարին Արմեն Գրիգորյանը մասնակցել էր «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը։

Մեկնաբանել