«Սեդան ուժեղ է ու հաղթելու է անպայման»․ քաղցկեղով հիվանդ փոքրիկի պատմությունը

Չորսամյա Սեդայի մոտ երկու տարի առաջ նեյրոբլաստոմա է ախտորոշվել, ու փոքրիկն արդեն երկու տարի է՝ պայքարում է դրա դեմ։ Նախկինում առողջական որևէ խնդիր չունեցած Սեդան երկար ու ծանր ճանապարհ է անցել։ Աղջիկն առաջինն էր Հայաստանում, որ երկար բուժումից հետո նաև իմունաթերապիա է ստացել, որը նախկինում, դեղորայքի թանկարժեք լինելու պատճառով, Հայաստանում չէր իրականացվում։ Դեղը Հայաստան եկել «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ջանքերով։ Այսօր արդեն դրական փոփոխություն կա, ու Սեդան քաղցկեղը հաղթահարելու ճանապարհին է։

Մեկնաբանել