Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չի արձանագրել, նշված է առաքելության X-ի էջում:
«Հայաստանում ԵՄ առաքելությունն ամենօրյա պարեկությունը է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։ Առաքելության դիտորդները որևէ արտասովոր շարժ կամ միջադեպ չեն արձանագրել»,- ասված է գրառման մեջ։
EUMA continues its daily patrols on the Armenian side of the border with Azerbaijan. The Mission’s monitors haven’t observed any unusual movements or incidents.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) June 14, 2024
Վերջին երկու օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։
2023-ի հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 209 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։