Գլխավոր Լրահոս

Խուզարկություն՝ GG-ի գրասենյակում. առգրավվել է 26 համակարգիչ

Խուզարկություն՝ GG-ի գրասենյակում. առգրավվել է 26 համակարգիչ

Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն GG ընկերության գրասենյակում խուզարկություն է իրականացրել։ Առգրավվել է 26 համակարգիչ։ Խուզարկության մասին տեղեկությունները հայտնել են փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սերգեյ Հարությունյանը։

Արսեն Բաբայանը, որը ներկա է եղել ընկերության գրասենյակներից մեկում խուզարկությանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ «հետապնդում է իրականացվում, որպեսզի քաղաքական ճնշման ենթարկեն GG ընկերության հիմնադրին, հաշվի առնելով, որ նա հակաիշխանական հայացքներ ունի ու բազմիցս քննադատել է իշխանություննեյին և նաև Սրբազան պայքարի մասնակից է»։

«Իմ տեղեկություններով, երկու-երեք գրասենյակում խուզարկություն է իրականացվել, ես ներկա եմ եղել մի գրասենյակում խուզարկությանը։ Խուզարկության իրավունք չունեին, որովհետև դատարանը նման լիազորություն չէր տվել։ Համակարգիչների առգրավման նպատակն այն էր, որ GG ընկերությունը չկարողանա աշխատել ու սնանկանա»,- ասաց Արսեն Բաբայանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում