Հունաստանում կրկին հարյուր հազարանոց ցույցեր են

Հունաստանի մայրաքաղաքում երեկ խաղաղ ցույցով տնտեսական կոշտ քաղաքականության դեմ են բողոքել հարյուր հազարավոր քաղաքացիներ. հաղորդում է Itar-tass-ը: Ակցիան կազմակերպել էին համերկրային գործադուլներ իրականացրած արհմիությունները՝ փաստաբանների, նոտարների, դատական կատարողների, բժիշկների, ճարտարագետների, դեղագործների և լրագրողների միությունները:

Ակցիան իրականացվել է Հունաստանի կառավարության և ԵՄ-ի միջազգային կրեդիտորներ «եռյակի» ներկայացուցիչների, 2010թ.-ին Աթենքին պետբյուջեի, աշխատավարձերի կրճատման և այլ ցավոտ բարեփոխումների պայմանով ֆինանսական օժանդակություն հատկացրած Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի անդամների բանակցություններում «զգալի առաջընթացի» մասին լուրերի ֆոնին: Եթե այս բանակցությունները բարեհաջող ավարտվեն, Հունաստանն ակնակալում է 2013-2014թթ. ստանալ հավելյալ 13.5մլրդ եվրո. Աթենքը հերթական տրանշը ստանալու է 31.5 մլրդ եվրո չափով:

Նախօրեի ակցիայի արդյունքում ենթադրվում է, որ առավել զանգվածային ցույցեր կլինեն: Հունաստանի աշխատավորների 700-հազարանոց համադաշնությունը և Քաղծառայողների 350-հազարանոց պրոֆխորհուրդը նախատեսում են այսօր իրականացնել ամենամեծ ակցիան՝ մասնավոր և պետական աշխատողների մասնակցությամբ:

Ըստ արհմիությունների՝ 2010թ ճգնաժամի հետևանքով մասնավոր հատվածում կրճատվել է 600 հազ. աշխատատեղ: 2008-2011թթ. երկրում փակվել է ավելի քան 90 հազ. մանր ու միջին ձեռնարկություն:

Մեկնաբանել