Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին», հանդիպել Սալիվանի հետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին», հայտնում են ԱԽ գրասենյակից։

Այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

«Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԽ քարտուղար հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Մեկնաբանել