Հայաստանում հնարավոր է` վճարովի ճանապարհներ լինեն, հայտարարել է Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Սյունիք այցի ընթացում Փաշինյանը հայտարարել է՝ հնարավոր է, որ Հայաստանում վճարովի ճանապարհներ լինեն։

Նրա խոսքով՝ այլընտանքային ճանապարհային ցանցի առկայության պարագայում, հնարավոր է ապագայում «Հյուսիս-Հարավ» ճանապարգային միջանցքի որոշ հատվածներ լինեն վճարովի։

««Հյուսիս-հարավ» և մյուս ճանապարհներ։ Այս մյուս ճանապարհների ակտիվ ցանցը հնարավորություն է տալիս, որ եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի և պարզվի, որ այդպիսի հնարավորություն կա, մենք Հայաստանում նաև վճարովի ճանապարհների մեխանիզմ ներդնենք։ Եթե միայն «Հյուսիս-Հարավ»-ը լիներ, այդպիսի սցենար չէինք քննարկի, կարևոր պայմանը այլընտանքային ճանապարհ ունենալն է։ Հիմա Սյունիքում ստեղծում ենք մեծ այլընտանքային ցանց և այդ հարցը քննարկում ենք»,- ասել է վարչապետը։

Ըստ նրա՝ «Հյուսիս-Հարավ»-ի գործարկումը կմեծացնի միջազգային բեռնափոխադրումների ծավալը և տեղական հոսքերն այնտեղից հեռացնելու անհրաժեշտություն կառաջանա։ Փաշինյանի նշել է՝ վճարովի ճանապարհների առկայությունը մշտական եկամուտ կբերի, որն էլ կուղղվի համապատասխան ճանապարհների ստանդարտների պահպանմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել