-
Թրամփը համաձայնել է Ուկրաինայի փոխարեն չբանակցել․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ Ուկրաինային պատկանող տարածքների շուրջ կարող է բանակցել միայն Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները օգոստոսի 13-ին հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում կպահանջի հրադադար՝ առանց վտանգելու Ուկրաինայի շահերը կամ առաջարկելու մասնատել երկրի տարածքը։ Ըստ Reuters-ի՝ ուրբաթ օրը Ալյասկայում կայանալիք Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ՝ եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակոնֆերանսի միջոցով Թրամփին են ներկայացրել իրենց «կարմիր գծերը»։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ հավելել է, որ սահմանները ուժով փոխելու սկզբունքն անթույլատրելի է, և եթե բանակցություններում առաջընթաց չլինի, ԱՄՆ-ն ու եվրոպացիները […]
-
ՊԵԿ նախկին նախագահի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը որակելով «ակնհայտ անհիմն և հակաօրինական»։ Ըստ պաշտպանների՝ նոր քրեական վարույթ է հարուցվել մի գործով, որը արդեն իսկ կարճվել էր 2018-ին։ «2018-ին տվյալ դեպքերի վերաբերյալ իրականացված լայնածավալ և բազմակողմանի քննության արդյունքում հերքվել է որևէ կապի առկայությունը Վարդան Հարությունյանի և «ՆորՖոլկ Քոնսաթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև»,- ասված է հայտարարության մեջ։ Փաստաբանները պնդում են, որ 7 տարի անց նույն փաստական տվյալներով նոր վարույթ սկսելը կոպտորեն խախտում է «կրկին դատվելու սկզբունքը (non bis in idem) և սահմանում «իրավական նիհիլիզմի նոր, վտանգավոր նշաձող»։ Պաշտպանական խումբն անհիմն է համարում նաև Հարությունյանի […]
-
Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը. Կոստանյան
Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Վահան Կոստանյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը՝ վերահաստատելով, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական […]
-
Կեղծ վաուչերներ և նվեր քարտեր՝ «Երևան Սիթիի» անունից
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում կրկին տարածվում են կեղծ գրառումներ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից` պնդումով, թե ընկերությունը խաղարկում է խոշոր գումար, նվեր քարտեր, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա և այլ արժեքավոր նվերներ։ «@Yerevan City Supermarkets-ը կտրամադրի նվեր քարտ և 150 հազար դոլար, եթե ճիշտ լուսանկարեք ստորև նշված նկարը 5 րոպեի ընթացքում»,- նշված է գրառումներից մեկում։ Թեև «Երևան Սիթի»-ն պարբերաբար իրականացնում է խաղարկություններ, սակայն այս գրառումների հեղինակը կապ չունի սուպերմարկետների ցանցի հետ։ Այս խաղարկությունները ստեղծվել են վիրուսային կամ տվյալներ կորզող ծրագրեր տարածելու համար։ Ինչ են խոստանում Ֆեյսբուքյան կեղծ էջերը ողողված են բացառապես տարբեր խաղարկությունների վերաբերյալ գրառումներով։ Մի դեպքում 50 հազար դոլարի գնումների վաուչերներ […]
-
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Եվրոպա չվերթներ կլինեն․ նախարար
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա։ Այս մասին Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարի խոսքով՝ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի ավիաընկերության հետ, որը պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա։ «Այդ չվերթները կապահովեն լրացուցիչ տնտեսական շարժ և զբոսաշրջային հոսքեր ինչպես Գյումրիի, այնպես էլ ամբողջ մարզի համար», – հայտնել է Դավիթ Խուդաթյանը։
-
Սամվել Կարապետյանը ներկայացրել է «Մեր ձևով» շարժման նպատակները
Գործարար Սամվել Կարապետյանը կալանավայրից հայտարարել է, որ շուտով կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը, որը մեծ ծրագրեր ունի Հայաստանի շուրջ։ Կարապետյանի հայտարարությունը հրապարակվել է «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ» ֆեյսբուքյան էջը։ Սամվել Կարապետյանը ներկայացրել է իրենց նախաձեռնության նպատակները։ «Զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին»,- ասված է Կարապետյանի հայտարարության մեջ։ Գործարարն անդրադարձել է նաև վաղը տեղվա դատական նիստին, որտեղ որոշվելու է նրա կալանքի երկարաձգման կամ խափանման միջոցը փոխելու հարցը։ «Սա միայն իմ […]
-
Ուկրաինան պատրաստ է խաղաղության, բայց ոչ՝ տարածքային զիջումների գնով․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին՝ հանդիպելու եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ։ Այցի առանցքում Ուկրաինայի անվտանգության հարցերն են և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Բեռլինում Զելենսկին մասնակցում է մի շարք բարձր մակարդակի հանդիպումների, որոնց նպատակն է միասնական դիրքորոշում ձևավորել՝ Մոսկվայի հետ հնարավոր համաձայնագրերի նկատմամբ։ Հանդիպումներին ներկա են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերսը, Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ «Ուկրաինան պատրաստ է խաղաղության, բայց ոչ՝ տարածքային զիջումների գնով։ Մենք ակնկալում ենք հստակ անվտանգության երաշխիքներ և […]
-
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի ուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կկոչվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի «Թրամփի ճանապարհին» նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային չեն։ Եվ, ինչպես արդեն նշել ենք, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը այս դեպքում պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և նոր բաժանարար գծեր», – ասել է նա։ Ֆադեևը նաև անհրաժեշտ է համարել հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին […]


