Հունիսի 12-ին առերևույթ անհամաչափ ուժ է կիրառվել․ ՄԻՊ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ իրականացվել է «համակարգված թիրախավորում»․ նման եզրահանգման է եկել ՄԻՊ աշխատակազմը՝ վերլուծելով պաշտպան Անահիտ Մանասյանի հասցեին հնչող քննադատությունը։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում Մանասյանը հայտարարեց, որ հունիսի 12-ի հանրահավաքի ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, ինքն էլ բազմաթիվ, այդ թվում՝ մահվան սպառնալիքներ է ստացել։ Մանասյանը անընդունելի է համարում լրատվամիջոցների ներկայացուցիչների վնասման դեպքերը։

Մեկնաբանել