Գլխավոր Լրահոս

Պայքարը շարունակվելու է ավելի մեծ թափով, հրապարակը չենք լքելու․ Բագրատ սրբազան

Պայքարը շարունակվելու է ավելի մեծ թափով, հրապարակը չենք լքելու․ Բագրատ սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ պայքարը շարունակվելու է ավելի մեծ թափով․ «Շատ շուտով դրան ականատես կլինեք»։

«Հունիսի 12-ը այն ջրբաժանն էր և մտորումների առիթը, որ այսօրվա իշխանությունը արյունատենչ, միայն իր աթոռը պահպանելու կոչված փոքրիկ խումբ է, որը պատրաստ է գնալ ամեն ինչի։ Մենք պայքարի վերադասավորման փուլն ենք մտել»,- հունիսի 19-ին կայացած ասուլիսին ասել է Գալստանյանը։

Նրա խոսքով՝ ներքին կազմակերպչական վերադասավորումներից հետո շարժումը դառնալու է «ավելի ներառական և ընդգրկուն՝ ողջ Հայաստանի տարածքով է տարածվելու»։

«Շարժումն իր բովանդակությունից չի փոխվելու, սա շատ կարևոր արժեքային փոփոխության մասին է։ Փողոցում լինելու է, այո, լինելու է։ Կազմակերպչական ռեսուրսների լայն ներգրավում լինելու է, այո, լինելու։ Բոլոր ոլորտային ներկայացուցիչներն էլ ավելի կազմակերպված միջոցներով ներգրավվելու են շարժմանը։ Անդրադառնալու ենք հասարակությանը հուզող թե ներքին, թե արտաքին հարցերին, այս իմաստով նաև շարժումը որոշակիորեն դառնալու է ոչ միայն արձագանքողը, այլև օրակարգ թելադրողը մեր երկրում։ Առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու»,- նշել է Բագրատ սրբազանը։

Խոսելով իշխանությունների արտաքին աջակցության մասին՝ վերջինս հիշեցրել է, որ ոստիկանական բարեփոխումները եղել են ԱՄՆ միջոցներով. «Մի՞թե իրենք այսպիսի բարեփոխումներ էին ակնկալում, վստահ եմ՝ ոչ։ Հունիսի 12-ի վայրագություններին, արյունահեղությանը իրենք ստիպված են արձագանքել»։ 

Հունիսի 12-ին Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, բախումներ էին տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ու ոստիկանների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ էր կիրառել ցուցարարների նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս բախումներին, հայտարարել է, թե «ոստիկանության հակազդեցությունը եղել է պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում