Հայաստանն ու Լիտվան ԵՄ-ին առնչվող հարցերում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Լիտվա: Տեղի է ունեցել Միրզոյանի և Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։

«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ թե՛ երկկողմ ու ԵՄ ձևաչափով համագործակցության, թե՛ տարածաշրջանային թեմաների համատեքստում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ այցի ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Լիտվայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Եվրոպական Միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ»։

Մեկնաբանել