Ադրբեջանը խաղաղության համապարփակ պայմանագիր չի ուզում․ Բենիամին Պողոսյան

Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ խաղաղության համապարփակ պայմանագիր կնքել, փոխարենը կարող է շրջանակային համաձայնագիր ստորագրել, նշում է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթի տաղավարում՝ պարզաբանելով երկուսի միջև տարբերությունը։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը ամենաշատն է շահագրգռված հայ-ադրբեջանական որևէ փաստաթղթի ստորագրմամբ, ինչը թույլ կտա նաև կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։ Քաղաքագետը խոսում է նաև հաղորդակցության խնդրի մասին՝ անդրադառնալով Սյունիքում միջազգային կազմակերպության ներգրավվածության հեռանկարին։

Մեկնաբանել