Գլխավոր Լրահոս

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների 10-րդ փաթեթը

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների 10-րդ փաթեթը

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկների 10-րդ փաթեթը։ Այդ մասին հունիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Գործընթացը բավականին դինամիկ է, երբեմն առաջընթաց կա, բայց երբեմն` ոչ։ Մենք աշխատում ենք»,- նշել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Բաքուն դեռ չի արձագանքել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։

«Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել համապատասխան գերատեսչությունների միջև»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

***

Հայաստանի ԱԳՆ-ը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լրամշակված 9-րդ խմբագրությունը Ադրբեջանին էր փոխանցել հունիսի 4-ին։ Հայկական կողմի վերջին առաջարկները ստանալուց հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «բաց մնացած հարցերի թիվը կրճատվել է»։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 7-ին հայտարարել էր, որ հայկական կողմը պատրաստ է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ այն «բավականաչափ հասունացած է ստորագրման համար»։ Հայկական կողմի առաջարկն անպատասխան է մնացել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում