Հերթական հնարավոր Էլ Կլասիկոն` Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում

Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է Football Espana-ն:

Իսպանիայի երկու ամենատիտղոսակիր ակումբները՝ «Ռեալը» և «Բարսելոնան», կհանդիպեն ավելի ցածր դիվիզիոնները ներկայացնող թիմերի հետ: Արքայական ակումբը կհյուրընկալվի «Ալկոյանոյին», իսկ կատալոնացիները՝ «Ալավեսին»: Մյուս զույգերից առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում «Դեպորտիվո» – «Մալյորկա» և «Սևիլյա» – «Էսպանյոլ» հանդիպումները:

Նշենք, որ «Ռեալը» և «Բարսելոնան» կարող են հանդիպել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում, եթե հաջողությամբ հաղթահարեն նախորդ փուլերի արգելքները:

Մեկնաբանել