Դեբեդի վարարումից տուժած ագրոբիզնեսին վարկային տարկետում կտրվի

Կառավարությունը կաջակցի Լոռու ու Տավուշի ագրոբիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք տուժել են մայիսի 25-26-ի հեղեղների հետևանքով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 27-ի նիստում։ Խոսքը այն ագրոընկերությունների մասին է, որոնք գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շահառուներ են։ «Լոռու և Տավուշի մարզերում ագրոպարենային ոլորտում տնտեսավարող մի շարք շահառուների մոտ առաջացել են խնդիրներ՝ վարկի մայր գումարի և տոկոսադրույքի հերթական վճարումները ու մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Ինչի արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ ծրագրի շրջանակից և զրկվել աջակցությունից օգտվելու հնարավորությունից»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Ըստ կառավարության՝ կա նման շուրջ 100 վարկառու՝ 150 մլն դրամ վարկային մնացորդով։ Կառավարության որոշմամբ՝ այս ընկերությունների համար կտրվի … Continue reading Դեբեդի վարարումից տուժած ագրոբիզնեսին վարկային տարկետում կտրվի