Էներգաարդյունավետ վառարաններ

Նյութը հրապարակվում է որպես գովազդ

«Փոքրամասշտաբ էներգաարդյունավետ լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղաբնակների համար» նախաձեռնությունն իրականացնում է «Գերմանական Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» Հայաստանյան ներկայացուցչությունը։

Այս նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս։

Նախաձեռնության թիրախում են Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղական բնակչությունը, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն ու նրանց ընդունող համայնքները։

Մեկնաբանել