Մեսսիի ընտանիքը Բարսելոնայում սպասում է Լիոնելի որդու լույս աշխարհ գալուն

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մի փոքր ուշացումով ժամանեց ակումբ հավաքականի խաղից հետո։

Արգենտինական մամուլը տեղեկացնում է, որ Լիոնելը զբաղված էր իր բազմաթիվ բարեկամների՝ Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխության հարցով։ Բանն այն է, որ բժիշկների հաշվարկով՝ հոկտեմբերի 20-ին լույս աշխարհ է գալու Լիոնել Մեսսիի և նրա ընկերուհու՝ Անտոնելայի արու զավակը՝ Տիագուն։ Բարեկամների ժամանման մասին նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր նաև Լիոնել Մեսսին։

Մեկնաբանել