Անդրես Ինյեստա. Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքողը կշահի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։

«Մեր թիմում Գվարդիոլան հասել է այն բանին, որ ֆուտբոլիստները հավատում էին նրա ասած բոլոր խոսքերին։ Այդտեղից էլ գալիս էին արդյունքները։

Ինձ համար ակնհայտ է, որ այն թիմը, որը պայմանագիր կստորագրի Գվարդիոլայի հետ, միմիայն կշահի այդ գործարքից։ Իսկ ինչ վերաբերում է այդ թիմի խաղային փիլիսոփայությանը, ապա դա կախված կլինի նրանից, թե ինչ ֆուտբլիստներ կլինեն նրա տրամադրության տակ», – Ինյեստայի խոսքերն է մեջբերում AS-ն։

Մեկնաբանել