Հիանում եմ իմ թիմի ցուցադրած խաղով. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ հայտարարություն է արել, որը կարող է ոչ միանշանակ արձագանք ունենալ համաշխարհային ֆուտբոլային հասարակության շրջանում։

«Ես հիանում եմ իմ թիմի ցուցադրած խաղով։ Չի ծնվել այն մարդը, ով կարող է ինձ համոզել, որ աշխարհում կա ֆուտբոլային ավելի գրավիչ փիլիսոփայություն։

Իսկ ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա եկել է ժամանակը, որ նրանց մասին ավելի քիչ խոսվի։ «Ռեալը» հանդիսանում է Իսպանիայի չեմպիոնը, իսկ «Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթողը։ «Բարսան» նման հաջողությունների չի հասել նախորդ մրցաշրջանում», – հայտարարել է Մոուրինյոն։

Մեկնաբանել