Թոմի Հաասն ավտոմեքենա է նվեր ստացել 500-րդ հաղթանակի կապակցությամբ

Գերմանացի թենիսիստ Թոմի Հաասը, ով Վիենայի մրցաշարում տարավ իր կարիերայի 500-րդ հաղթանակը, մրցաշարի կազմակերպիչներից ավտոմեքենա է նվեր ստացել։

Երեկ սկսելով պայքարը մրցաշարի 2-րդ շրջանից՝ Հաասը 2 սեթում պարտության մատնեց ամերիկացի Ջեսսե Լևայնին։ Այսպես, գերմանացին 1968 թվականից սկսած 38-րդ թենիսիստն է, ում հաջողվեց տանել կարիերայի 500-րդ հաղթանակը։ Նման հաղթանակի կապակցությամբ մրցաշարի կազմկերպիչները մարզիկին 500-րդ դասի Fiat ավտոմեքենա նվիրեցին։

Մեկնաբանել