Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Նիստի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Զինված ուժերում ընթացող բարեփոխումներին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այս տարվա հունվարի 28-ին՝ բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ։ Վարչապետը խոսել էր պրոֆեսիոնալ բանակի, զորակոչի ընթացքում առկա խնդիրների, կանանց կամավոր-պարտադիր զինծառայության մոդելի, մարտունակ պահեստազոր ունենալու, սպայական ավագ դպրոցի, նոր ու ժամանակակից սպառազինության ձեռքբերման և ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների մասին։

Մեկնաբանել