Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ըստ Բադալյանի՝ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

***

Հունիսի 28-ին Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը հրավիրվել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Հուլիսի 2-ին ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը նշել է, որ Միացյալ Նահանգներն աշխատելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։

Ադրբեջանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը։

Մեկնաբանել