6 ամսվա ընթացքում ավտոբուսի 167 վարորդ ազատվել է աշխատանքից

Այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի ավտոբուս» ընկերության 167 վարորդ, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024-ի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։ Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոստանյանը։

Մեկնաբանել